Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

ՀՀԿ-ն ծրագրում է «Ծառուկյան» դաշինքին վերապահել 35 տոկո՞ս

ՀՀԿ-ն ծրագրում է «Ծառուկյան» դաշինքին վերապահել 35 տոկո՞ս
15.03.2017 | 11:38

Թեև տարբեր սոցհարցումների արդյունքների համաձայն՝ իշխանության վարկանիշը շատ ցածր է և «Ծառուկյան» դաշինքը հաղթելու ամենամեծ հնարավորությունն ունի, իշխանությունը մոտավոր ուրվագծում է ապագա խորհրդարանի պատկերը՝ ՀՀԿ-ն ծրագրում է 55 տոկոս ձայն հավաքել, «Ծառուկյան» դաշինքին վերապահել 35 տոկոս, «Ելք» դաշինքին՝ 7-10 տոկոս, ՀՎԿ-ին 7, ՀՅԴ-ին 5 տոկոս, գրել է «Ժամանակ»-ը: Իշխանությունների հաշվարկով ՕՐՕ դաշինքը, «Ազատ դեմոկրատներ»-ը, ՀԿԿ-ն, ՀԱԿ-ՀԺԿ- դաշինքը չեն հաղթահարելու անցողիկ շեմը։


«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ի սկզբանե ՀԱԿ-ի ու իշխանության միջև 5 տոկոսի պայմանավորվածություն է եղել, սակայն ՀԱԿ-ը առանց համաձայնեցնելու, Ստեփան Դեմիրճյանի պայմանին տուրք տալով, որոշեց ՀԺԿ-ի հետ դաշինք կազմել՝ փոխելով նախապես ձեռք բերված պայմանավորվածությունը։

Դիտվել է՝ 1059

Մեկնաբանություններ